15 դեկտեմբերի 2009 - 12:17 AMT
Թուրքիան անցնում է նոր արժույթի
Թուրքիայի իշխանություններն որոշում են կայացրել այն մասին, որ 2010 թվականի հունվարի 1-ին երկրում նոր արժույթ կդրվի շրջանառության մեջ: Երկրում այժմ կլինեն նոր թուրքական լիրեր, իսկ արտասահմանցիները, որոնք ինչ-որ պատճառներով դեռ հին թուրքական արժույթի կուտակումներ ունեն, պետք է հնարավորինս արագ փոխանակեն դրանք երկրի բանկերում:

Մետաղադրամները հարկավոր է փոխանակել 2010թ. ընթացքում, իսկ հին թղթադրամները Թուրքիայի Կենտրոնական բանկում կփոխանակվեն 10 տարվա ընթացքում: Ճիշտ է, երկրի տարածքում հին լիրերով վճարել հնարավոր չի լինի արդեն 2010-ի հունվարի 1-ից, հաղորդում է rbc.ru-ն: