15 փետրվարի 2002 - 22:17 AMT
ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄՄԵՐԸ
Ապրիլի մեկին Բաքու կժամանի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը: Ինչպես հայտնի է, ադրբեջանցի խորհրդարանականների կարծիքվ, հենց Շվիմմերն է, ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատման պահանջով բանաձեւի ընդունման «մեղավորը»: ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության անդամները նույնիսկ դիմել են Վեհաժողովի նախագահ Պետեր Շիդերին` բողոքելով գլխավոր քարտուղարից: Այդ կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի անձի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում բավականին սառն է: Այդ հանգամանքը կարող է դժվարացնել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդում զեկուցողի թեկնածության քննարկումը: Այս հարցը կդառնա կարեւորագույններից մեկը բանակցությունների ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, զեկուցողի նշանակումը անընդհատ հետաձգվում է այն պատճառով, որ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ առաջարկված թեկնածությունների վերաբերյալ: Վալտեր Շվիմմերը կայցելի նաեւ Երեւան: Մոտ ժամանկներս տարածաշրջան կայցելեն նաեւ Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի նախագահ Անտանաս Վիլիոնիսը եւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիտեր Շվիդերը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: