15 դեկտեմբերի 2009 - 18:43 AMT
Հայաստանի նախագահն ու Եվրամիության դեսպանները քննարկեցին համագործակցության հեռանկարները
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյանըհանդիպեցՀայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:

Հանրապետությաննախագահը եւ եվրոպացի դիվանագետներըմտքերփոխանակեցինՀայաստան-ԵվրոպականՄիությունհամագործակցությանընդլայնվող օրակարգի շուրջ, ամփոփեցին նախորդ տարվա արդյունքները, ինչպես նաեւ խոսեցին հետագա անելիքների մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: