15 դեկտեմբերի 2009 - 19:15 AMT
Microsoft -ը Հայաստանում անցկացնում է «Նորարար ուսուցիչների ֆորում»
Միջնակարգ դպրոցներում դասընթացներն ավելի հետաքրքիր եւ արդյունավետ դարձնելու նպատակով, Microsoft ընկերությունն առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Նորարար ուսուցիչների ֆորում», որը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, Երեւանում:

Ֆորումի ընթացքում ուսուցիչները կմասնակցեն հատուկ մարզումների, որ անցկացնելու են արտասահմանից ժամանած մասնագետները:

Ֆորումին ներկա կլինեն ՀՀ գիտության եւ կրթության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ կրթական համակարգի պաշտոնյաներ, Microsoft ընկերության բարձրաստիճան հյուրեր: