15 դեկտեմբերի 2009 - 19:26 AMT
Գարեգին Ազարյան. Հայաստանի ԿԸՀ-ն չի խախտել պատգամավոր Փաշինյանի իրավունքները
«Պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն այն մասին, որ, իբր, Հայաստանի ԿԸՀ-ն դատախազությանը չի տեղեկացրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրելու եւ գրանցելու մասին ու դրանով իսկ չի իրականացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) 111-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Թորոսյանի կողմից ՀՀ ԸՀ տվյալ դրույթի կամայական մեկնաբանության արդյունքն է»,- մամլո ասուլիսում նշեց Հայաստանի ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը:

Ազարյանի խոսքով, ԿԸՀ-ն չի խոչընդոտել Հայաստանի ԸՀ 110-րդ հոդվածի պահանջների իրականացմանը եւ չի նվազեցրել ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու իրավունքները: