16 դեկտեմբերի 2009 - 15:53 AMT
Իրան. Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով
Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այդ մասին Թեհրանում հայտարարեց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Իրանցի խոսնակը նշեց, որ տարածաշրջանում օտարազգի ուժերի տեղակայումը միայն կբարդացնի խնդիրը, իսկ դա, Լարիջանիի խոսքով, տարածաշրջանի ոչ մի երկրի շահերից չի բխում:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին հայտնեց, որ Ադրբեջանը նույնպես պատրաստ է բանակցությունների միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է ISNA-ն: