16 դեկտեմբերի 2009 - 16:03 AMT
Երեւանում մեկնարկել է «Մի կտոր կրակ» ուսանողական փառատոնը

Դեկտեմբերի 15-ն Երեւանում մեկնարկել է «Մի կտոր կրակ» եռօրյա փառատոնը, որը իրականացվել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից

Փառատոնում ներկայացվեցին Երեւանի գեղարվեստի ակադեմիայի տարբեր բաժիններում սովորող ուսանողների ստեղծագործությունները. գեղանկար, քանդակ, հագուստի մոդելավորում, ճեպանկար, լուսանկար:

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա փառատոնի փակումը` մրցանակաբաշխությամբ. ժյուրիի անդամների` վաստակավոր արվեստագետների որոշմամբ կհանձնվեն դիպլոմներ որոշակի անվանակարգերում:

Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր, գեղանկարչուհի Մարգարիտ Սիրեկանյանը, այդ նախագիծն ինքնանպատակ չէ եւ հանդիսանում է արվեստի զարգացման ձեւ: