16 դեկտեմբերի 2009 - 19:45 AMT
ԼՂՀ նախագահը շնորհավորել է Սերգեյ Բագապշին Աբխազիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Բաղապշին` Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ներկայիս նախագահական ընտրությունները միջազգայնորեն ճանաչված Աբխազիայում պետության ղեկավարի առաջին ընտրություններն են, եւ այդ գործընթացում էական է Ձեր անձնական ավանդը»:

Բակո Սահակյանը վստահություն հայտնել է, որ Սերգեյ Բագապշի փորձն ու գիտելիքնեը կծառայեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացմանն ու զորացմանը: