17 դեկտեմբերի 2009 - 15:17 AMT
55 մարզիկ կմասնակցի լողի Հայաստանի գավաթի առաջնությանը
Դեկտեմբերի 25-26-ին Երեւանի «DDB» մարզահամալիրի լողավազանում տեղի կունենա լողի Հայաստանի գավաթի առաջնությունը, որին կմասնակցեն 55 մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: «Ծրագրում չորս մարզաձեւ է ընդգրկված` 50մ, 100մ, 200մ ազատ ոճով համալիր լողում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

Ըստ ֆեդերացիայի նախագահի, լողորդները կարող են բարելավել իրենց արդյունքներն ու Հայաստանի ռեկորդներ սահմանել: «Մրցաշարը բաց է, մասնակցում են տարբեր տարիքային խմբերի լողորդներ: Հաղթողը կարժանանա Հայաստանի գավաթին»,-ասել է Սաֆարյանը: