17 դեկտեմբերի 2009 - 15:41 AMT
HSBC Բանկ Հայաստանը վերսկսել է ֆիզիկական անձանց վարկավորումը ՀՀ դրամով
HSBC Բանկ Հայաստանը սկսած 2009 թվականի նոյեմբեր ամսից վերսկսել է ՀՀ դրամով վարկավորումը ֆիզիկական անձանց` համաձայն Ազգային հիփոթեքային հիմնադրամի հետ կնքված պայմանագրի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հիմնադրամի միջոցները կուղղվեն ՀՀ քաղաքացիներին եւ մշտական ռեզիդենտներին անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման համար վարկեր տրամադրելուն: Նշենք նաեւ, որ բանկը չէր դադարեցրել եւ շարունակում է ԱՄՆ դոլարով վարկավորումը ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց:

ՀՀ դրամով վարկավորման վերսկսելը հիմնականում պայմանավորված է Ազգային հիփոթեքային հիմնադրամի միջոցների առկայությամբ եւ պայմանագրային դրույթների խստությամբ, որոնք հնարավորություն են ընձեռում բանկի համար նվազագույն ռիսկերով վարկավորում իրականացնել: «Նպաստող հանգամանքներից է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող դրական միտումները եւ շուկայում առկա անշարժ գույքի վարկավորման պահանջարկը»,-ասվում է հաղորդագրության մեջ: