17 դեկտեմբերի 2009 - 20:33 AMT
ՀԱԿ-ը գործընկեր է համարում Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Հնչակյան կուսակցությունը
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) անհանգստություն է հայտնում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացած խնդիրների առիթով, որոնք վտանգի են ենթարկում կուսակցության միասնությունը:

ՀԱԿ-ը նաեւ հույս է հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը եւ կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների եւ կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: