18 դեկտեմբերի 2009 - 17:54 AMT
Հայաստանում բացահայտվել է միջնակարգ կրթության վկայական վաճառելու դեպք
«Ընթացիկ տարում մենք ստացել ենք 571 դիմում, որոնցից 389-ն ընդունվել է ինչպես քաղաքացիներից, այնպես էլ լրագրողներից: Այդ բողոք - դիմումներից 82-ը բավարարվել է հօգուտ քաղաքացիների: Բացի այդ, ուսումնասիրվել են Երեւանի եւ Հայաստանի շրջանների 395 ուսումնական հաստատություններ, 73-ում ստուգումներ եւ 5-ում տեսչություն է անցկացվել», - դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտության եւ կրթության նախարարության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը:

Նրա խոսքերի համաձայն, կրթության պետական տեսչությունը վերահսկում է նախադպրոցական, հանրակրթական եւ արվեստի մասնագիտական նախնական ուսումնական հաստատությունները: Ընդ որում, վերահսկողություն է իրականացվում ոչ միայն պետական ուսումնական, այլեւ մասնավոր սեկտորի հաստատություններում:

«Հայաստանի ուսումնական հաստատություններում կադրերի նշանակումը լուրջ խնդիր է: Ղեկավարությունը հաճախ հեռացնում է հին աշխատակիցներին եւ նրանց փոխարեն ընդունում է նոր մարդկանց: Այդպիսի ճակատագիր հաճախ սպասվում է նաեւ ղեկավարներին: Մենք բացահայտում ենք խախտումները, բայց նրանց պատասխանատվության ենթարկելու իրավասություն չունենք», - պարզաբանում էր Խաչիկ Մուրադյանը:

Նա նաեւ նշեց, որ ստուգումների արդյունքում բացահայտվել են խախտումներ, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերի, երբ աշակերտը դպրոց չի հաճախել, բայց անօրինական կերպով միջնակարգ կրթության ավարտական վկայական է ձեռք բերել: