18 դեկտեմբերի 2009 - 19:20 AMT
Արգելված քրդամետ կուսակցության պատգամավորները կմնան թուրքական խորհրդարանում
«Ժողովրդավարական հասարակություն» (DTP) քրդամետ կուսակցության պատգամավորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի խորհրդարանում իրենց մանդատներից հրաժարվելու մասին, որոշել են շարունակել իրենց գործունեությունը թուրքական խորհրդարանում, սակայն արդեն մեկ այլ կուսակցության կազմում: Ինչպես հայտարարել է DTP-ի առաջնորդ Ահմեդ Թուրքը, իր գլխավորած կուսակցության պատգամավորները կմիանան մեկ այլ քրդամետ` Ժողովրդավարության եւ խաղաղության կուսակցությանը (BDP):