18 դեկտեմբերի 2009 - 20:02 AMT
Ադամ Շիֆֆ նորից ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի անդամ Ադամ Շիֆֆը պատասխանել է ամերիկա-թուրքական կազմակերպությունների նամակին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, իր նամակում կոնգրեսականը ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւի ընդունման անհրաժեշտությունը:

Վերջերս ամերիկա-թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են ուղղել կոնգրեսմեն Շիֆֆին, որտեղ խնդրել են նրան ետ կանչել N252 բանաձեւը, հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների ստորագրումը:

Իր պատասխանում, պ-ն Շիֆֆը նշել է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման կարեւորությունը, որպեսզի Հայաստանը ստիպված չլինի ընդունել Թուրքիայի արդարացումները իր հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովման լավագույն միջոցն` հարգել այդ հանցագործության զոհերի հիշատակը: