19 դեկտեմբերի 2009 - 11:16 AMT
Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու եւ պանրի 10-դ համտես-երեկոն
Դեկտեմբերի 12-ն Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու, պանրի եւ շոկոլադի 10-դ համտես-երեկոն: Ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպվել է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) եւ ամերիկյան դեսպանատան կողմից մասնակցեցին 7 գինեգործական ընկերություն եւ11 պանրագործարաններ, որոնք ներկայացրել էին 22 տեսակի գինիներ եւ 20 տեսակի տեղական արտադրանքի պանիրներ, եւ հայկական արտադրության շոկոլաս: Մասնավորապես ներկայացվել էր Գաուդա (հոլանդական դեղին պանիր), ֆետա տիպի պանիր (ավանդական հունական ոչխարի պանիր) եւ ծիրանի գինի:

«Համտես-երեկոն հնարավորություն է տալիս արտադրողներին ներկայացնել եւ գովազդել իրենց ապրանքը, իսկ մնացած մարդկանց բացահայտել իրենց համար այդ ապրանքները», - ասեձլ է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:

CARD-ը աջակցում է գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին` սննդամթերքի եւ հարակից ապրանքների արտադրության ու շուկահանման հարցում: Կենտրոնի աջակցությունն ուղղված է աճի խթանմանը թե` գյուղի, եւ թե` ագրոբիզնեսի մակարդակում: