19 դեկտեմբերի 2009 - 14:11 AMT
Ռուսաստանին չի անհանգստացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ռուսաստանին չի անհանգստացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: Նա նաեւ հերքել է այն կարծիքը, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը պատասխան է հայ-թուրքական մերձեցմանը:

Նրա խոսքերով, Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի հարցի լուծման համար: Սակայն, Իվանովսկին կարծում է, որ անտրամաբանական է կապել Ղարաբաղի հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ: