19 դեկտեմբերի 2009 - 17:01 AMT
Արմեն Աշոտյանը երկարացնում է դպրոցների եւ մանկապարտեզների արձակուրդը
ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատությունները փակելու մասին` անկախ կազմակերպաիրավական ձեւից: Առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն 2010 թ. հունվարին:

Մինչ այդ, նախարարն ստորագրել էր հանրակրթական եւ նախակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-19 ժամանակահատվածում փակելու մասին` գրիպի համաճարակից խուսափելու համար: