21 դեկտեմբերի 2009 - 14:42 AMT
Հայաստան. 2009 թ-ն Վերահսկողության ծառայությունը բացահայտել է հարկերի չվճարման փաստեր եւ գների իջեցում
Ստուգումները, որը անցկացրել էր ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերահսկողության ծառայության կողմից հանրապետության քաղաքաշինության նախարարությունում, ցույց են տվել, որ նախարարության ամենամսյա տեղեկատուում հրատարակված շինանյութի գները տարբերվում են իրականներից 40%-վ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նրա խոսքերով, 6 օբյեկտների վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված նախագծերի հաշվարկների նախնական ստուգման արդյունքները գրանցեցին 100 մլն դրամի տարբերություն: «Տեղեկատուում ներկայացրած գները համապատասխանեցվել են իրական գներին», - ասել է նա:

Ինչ վերաբերվում է այն ստուգումներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարությանը կից պետական անշարժ գույքի կառավարման բաժնում, ապա այստեղ բացահայտվել են 200 մլն դրամի պետական անշարժ գույքի գների իջեցման դեպքեր:

Բացի այդ, պետական գույքի վարձակալության դրամահավաքը այս տարի էր 100 մլն դրամով պակաս էր նախորդից:

«Պետական անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման համար պետբյուջե չի ուղղվել մոտ 75 մլն դրամ: Բացահայտվել են նաեւ խախտումներ մասնավորեցման ընթացքում», - ասել է նա:

Վերահսկողության ծառայությունը բացահայտել է նաեւ մի շարք խախտումներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր բաժնի գործունեությունում:

« Մեր հասարակությունում պետք է գիտակցություն ամրապնդվի, որ ամեն ապօրինի գործունեություն չի մնա առանց պատժի», - ասել է պ-ն Հովսեփյանը: