21 դեկտեմբերի 2009 - 15:11 AMT
Դեկտեմբերի 20-ին, երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ կինոգործիչ, հնչունային օպերատոր Յուրի Սայադյանը
Դեկտեմբերի 20-ին, երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ կինոգործիչ,հնչունային օպերատոր Յուրի Սայադյանը: Լինելով պրոֆեսիոնալ, նա այնպիսի բարձր մակարդակով էր կարողանում կատարել իր աշխատանքը, որ յուրաքանչյուր ֆիլմ, որի վրա նա աշխատում էր, դարձավ թիմային աշխատանքի լավագույն մարմնացումը:

Նրա փայլուն աշխատանքը հանդիսատեսը տեսել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Կյանքի լավագույն կեսը», «Ուրախ ավտոբուս», «Կտորմը երկինք», «Մատենադարան», «Փարաջանով, վերջին կոլաժ» եւ այլն:

ՀայաստանիԿինեմատոգրաֆիստների միությունը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 21 ի երեկոյան:

Յուրի Սայադյանը ծնվել է 1935թ. Պյատիգորսկում: 1956թ. նա ավարտել է Երեւանի թիվ 58 դպրոցը: Դպրոցական հասակում (1952թ.) աշխատել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում: Աշխատանքին զուգահեռ հեռակա կարգով սովորել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտում: 1967թվականից աշխատել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում որպես հնչունային օպերատոր: 1992թ. աշխատել է որպես հնչունային մոնտաժի արտադրամասի պետ: