21 դեկտեմբերի 2009 - 17:41 AMT
ՀՅԴ. ՀՀ կառավարությունը չկարողացավ հարիր կերպով դիմակայել տնտեսական մարտահրավերներին
Անկախ ամեն ինչից, 2009-ին մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն արդյունավետ աշխատանք կատարեց: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` գնահատելով 2009թ. դրական եւ բացասական երեւույթները:

«Հանձնաժողովի եզրակացությունը կշռադատված էր եւ կարող է հասարակության առողջացմանն ուղղված քայլ դառնալ»,- ասաց պատգամավորը: Միեւնույն ժամանակ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ մարտի դեպքերը չի կարելի փակ էջ համարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել մարտի դեպքերի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի խորհրդատվությունները:

Անդրադառնալով 2009թ. բացասական երեւույթներին` ՀՅԴ-ից պատգամավորն ընդգծեց ՀՀ կառավարության ոչ հարիր գործողությունները տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար: