21 դեկտեմբերի 2009 - 18:24 AMT
Անդրանիկ Հակոբյան. Իմ նպատակն է մասնակցել Օլիմպիական խաղերին
2009 թ-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Անդրանիկ Հակոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 2009 թ-ը իր համար հաջողակ է եղել:

Այս տարի Իտալիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը Հակոբյանը հաղթել է 5 մենամարտերում, եւ պարտվեց միայն եզրափակչում` ուզբեկ բռնցքամարտիկ Աբբոս Ատոեւին:

2010 թ-ն Հակոբյանը կմասնակցի տարեր միջազգային մրցաշարերում: «Իմ նպատակն է մասնակցել Օլիմպիական խաղերին», - ասել է բռնցքամարտիկը: