21 դեկտեմբերի 2009 - 19:10 AMT
Հայ շախմատիստները պատրաստվում են աշխարհի թիմային առաջնությանը
Հայաստանի շախմատի հավաքականը, որը 2010թ. հունվարի 4-13-ը թուրքական Բուրսա քաղաքում կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, վերջին հավաքներն է անցկացնում Ծաղկաձորում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը` մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականից բացի, առաջնությանը կմասնակցեն Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Եգպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հունաստանի հավաքականները: