21 դեկտեմբերի 2009 - 20:27 AMT
ՀՀ ու Ալբանիայի միջեւ իրավապայմանագրային դաշտն ընդլայնված է
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնելՀայաստանումԱլբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլին (նստավայրը` Աթենք):

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին եւ համոզմունք հայտնել, որ նա հնարավորինս կօժանդակի երկու երկրների միջեւ եղած ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Սերժ Սարգսյանըկարեւորելէքաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակն ունեն բավականաչափ ընդհանրություններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը:

Նախագահ Սարգսյաննու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակելնաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: