21 դեկտեմբերի 2009 - 20:40 AMT
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել ապատեղեկատվությամբ
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել տարածած ապատեղեկատվության հանճարեղությամբ: Սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում այն մասին, որ «մոտ 50 տարեկան հայուհի» ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի Աղդամի ուղղությամբ փորձել է Ադրբեջանի կողմն անցնել:

«Անցնելով շփման գիծը` կինը մոտեցավ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերին: Այդ պահին հրադադարի ռեժիմը խախտվեց, եւ կինը տեղում շունչը փչեց»,- գրում էին ադրբեջանական ԶԼՄ-ները` ղարաբաղյան կողմին մեղադրելով կնոջ մահվան համար:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեց այդ տեղեկատվությունը:

Ավելի ուշ հաղորդվեց, որ սպանված կինը Սադաղեթ Փաշա-գըզը Մամեդովա անունով ադրբեջանուհի է եղել, որը երկու օր առաջ դուրս է եկել տնից ու այլեւս չի վերադարձել: