21 դեկտեմբերի 2009 - 22:42 AMT
Վրաստանը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ
Վրաստանը ուղղել է Ռուսաստանին պաշտոնական հայտ երկրների միջեւ ուղիղ չվերթի վերականգման մասին: ՌԴ տրանսպորտի նախարարություն հաղորդել է այն մասին, որ հայտը ընդունվել է քննարկման:

Ավիահաղորդակցության վերականգման հնարավորության մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դեկտեմբերի 9-ն Եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ նախագահը հայտարարել է, որ թռիչքների վերականգնումը «քննարկման համար նորմալ թեմա է», - հայտարարել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: