22 դեկտեմբերի 2009 - 12:51 AMT
Մալթայում տեղի կունենա հայկական խաչքարի բացման արարողությունը
2009թ. դեկտեմբերի 22-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում` Hastings Gardens-ում տեղի կունենա խաչքարի բացման արարողությունը, որը հատուկ պատրաստվել է Հայաստանից բերված քարից: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Մալթայի հայ համայնքի մամլո ծառայությունում, խաչքարը տեղադրվել է ի նշան հայ եւ մալթացի ժողովրդների բարեկամության, եւ որպես երախտագիտության նշան Մալթային` հայերին կղզում ապաստան տալու համար հայ ժողովրդի համար ողբերգական 1375 եւ 1915թթ.: