22 դեկտեմբերի 2009 - 13:22 AMT
Ստամբուլի հայ համայնքը պատրաստվում է ընտրել Պատրիարքի փոխանորդին
Դեկտեմբերի 21-ին Ստամբուլում տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի նոր պատրիարքի ընտրության հանձնաժողովի նիստը, որը կպաշտոնավարի այժմյան պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի հետ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով: Ըստ հանձնաժողովի մամլո քարտուղար Սեդրակ Դավուդյանի, շուտով կհրապարակվի թեկնածուների ցուցակն ու ընտրության կարգը:

Այդ պաշտոնի համար հավանական թեկնածուները վեցն են` Շահան Սվաճյանը, Գարեգին Բեքչիյանը, Խաժակ Պարսամյանը, Վիգեն Հայկազյանը եւ Արամ Հատեշյանը: Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրության պարտադիր պայման է հանդիսանում թեկնածուների թուրքական քաղաքացիությունը: Գործող պատրիարքի մահից հետո նորընտիր պատրիարքը կդառնա ՀԱԵ Կոնստանդինոպոլսի 85-րդ պատրիարքը, գրում է թուրքական «Զաման» թերթը:

Դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայ համայնքը դիմել է քաղաքապետ Մուամմեր Գյուլերին` նոր պատրիարք ընտրելու թույլտվության համար: Ըստ Թուրքիայի սահմանադրության, կրոնական փոքրամասնությունները չեն կարող անցկացնել հոգեւոր հովվի ուղղակի ընտրություններ, այլ պետք է առաջարկեն կառավարությանը նրա թեկնածությունը հաստատման համար: