22 դեկտեմբերի 2009 - 17:31 AMT
Հրանուշ Հակոբյանը ծանոթացավ Հայկական վիրտուալ քոլեջի գործունեությանը
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծանոթացավ Հայկական վիրտուալ քոլեջի (AVC) աշխատանքին: AVC-ն նորագույն ուսումնական ձեռնարկ է, որը Սփյուռքի հայերին անկախ բնակության վայրից, տարիքից ու գիտելիքների մակարդակից հայկական կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում:

Վիրտուալ համալսարանը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ուսանողներին թույլ կտա դեմ առ դեմ հաղորդակցվել դասախոսների ու կուրսեցիների հետ: