23 դեկտեմբերի 2009 - 14:09 AMT
Բեռլինը մտադիր է համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արեւելքում
Բեռլինը, որը խոչընդոտում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ԵՄ-ին, սկսել է հող նախապատրաստել Մերձավոր Արեւելքում Անկարայի հետ համագործակցության համար: «Առաջին փուլում Գերմանիան Թուրքիայի տարածքով Իրաքի շուկա դուրս գալու ճանապարհներ է որոնում: Թուրքիան ու Գերմանիան համատեղ նախագծեր կմշակեն Իրաքի ենթակառուցվածքների զարգացման համար: Բացի այդ, Գերմանիան նպատակ ունի ընդլայնել իր հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ Թուրքիայի միջոցով»,-գրում է թուրքական Cumhuriyet. թերթը: