23 դեկտեմբերի 2009 - 17:15 AMT
Ջավախքում հարկավոր է Հայ Առաքելական Եկեղեցու թեմ ստեղծել
Վրաց Ուղղափառ եկեղեցին շատ ակտիվ, կարելի է ասել ագրեսիվ է գործում Ջավախքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքով, դա այն պատճառներից մեկն է, որ Ջավախքում սուր են հոգեւոր կյանքի հետ կապված խնդիրները: «Այսօր վրաց Ուղղափառ եկեղեցին հին հայկական եկեղեցիների վրացականացման կամ ավերման քաղաքականություն է վարում»,- նշեց Աբրահամյանը: Նա ընդգծեց նաեւ, որ ելնելով ստեղծված իրադրությունից, Ջավախքում հարկավոր է Հայ Առաքելական Եկեղեցու թեմ ստեղծել: «Մենք այդ հարցով արդեն դիմել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ կարծում ենք, որ նա դրական որոշում կընդունի եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկի»,- հույս հայտնեց Աբրահամյանը: