23 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
Մուրադ Փափազյանը Մարսելում ժուրնալիստիկայի դպրոց է բացել
ՀՅԴ-ի արեւմտաեւրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը Մարսելում ժուրնալիստիկայի դպրոց է բացել:Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ն անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այդ նախագծի իրականացման համար Փափազյանը միացել է երկու ֆրանսիացի մեդիա աստղերին` Ժան-Պիեռ Ֆուկալտին (TF1 եւ RTL) եւ ,Olympic de Marseilleե ֆուտբոլային ակումբի նախկին մենեջեր, լրագրող Պապ Դիֆուին:

Մուրադ Փափազյանը արդեն բացել է 4 ժուրնալիստիկայի դպրոց Ֆրանսիայում եւ Բելգիայում: Մարսելի դպրոցը իր աշխատանքը կսկսի 2010 թ-ի հոկտեմբեր ամսին: