23 դեկտեմբերի 2009 - 18:15 AMT
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կկահավորի եւ տեխնիկայով կհագեցնի Հայաստանի գրողների միության շենքը
2010թ. Հայաստանի գրողների միության շենքի դահլիճը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ կհագեցվի նորագույն ձայնային ու լուսային տեխնիկայով, ինչպես նաեւ կկահավորվի, դեկտեմբերի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

«Վերանորոգման երրորդ փուլը կավարտվի ընթացիկ տարում, սակայն այդ ուղղությամբ դեռեւս ամեն չի արված»,-ասել է Անանյանը:

Ըստ նրա, լայնածավալ աշխատանքներ կատարելու համար այս դահլիճի կահավորումն ու հագեցումը տեխնիկայով մեծ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել դահլիճը: