23 դեկտեմբերի 2009 - 18:41 AMT
Վարդան Վարդանյան. Թերությունները Գյումրիի նորակառույցներում կշտկվեն կապալառու ընկերության կողմից
«Խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախահագ Սերժ Սարգսյանը հանձնարարել է լուծել բնակարանների ներքին հարդարման հետ կապված բոլոր խնդիրները»,-այդ մասին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հաղորդել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Ըստ նրա, աղետի գտում կառուցված շենքերը շուտով կգազաֆիկացվեն, ինչպես նաեւ կապահովվեն բնակության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններով: «Մենք ետ չենք մնա ժամանակացույցից»,-ասել է Վարդանյանը` հավելելով, որ շինարարության ձգձգումը 10-15 օրով կարող է տեղի ունենալ միայն տեխնիկական պատճառներով:

Ընդ որում նա նշել է, որ թերությունները Գյումրիի նորակառույցներում կշտկվեն կապալառու ընկերության, այսինքն «Գլենդել հիլզ» ընկերության կողմից, իսկ գազաֆիկացիան եւ ներքին հարդարման աշխատանքները կֆինանսավորվեն պետբյուջեից: