23 դեկտեմբերի 2009 - 19:23 AMT
Երեւանում տեղի կունենա Համաշխարհային բժիշկների նվագախմբի համերգը
2010 թ-ի հունվարի 17-ն Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Համաշխարհային բժիշկների նվագախմբի համերգը: Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի եւ առողջապահության նախարարությունների, եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

Համերգում կմասնակցեն ավելի քան 100 բժիշկ-երաժիշտ Անգլիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Լեհաստանից, Շվեցարիայից եւ այլ երկրներից:

Համերգի հատուկ հյուրերը կլինեն հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատուրյանը եւ դիրիժոր Ստեֆան Վիլլիհը:

Համերգի հասույթը կփոխանցվի «Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների փրկության» հասարակական կազմակերպությանը: