23 դեկտեմբերի 2009 - 20:59 AMT
Եգիպտոսում սկսել են պատրաստվել 2011թ. նախագահական ընտրություններին
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար եւ Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան չի առաջադրելու իր թեկնածությունը 2011թ. Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: «Հարցը նրանում է, թե արդյոք դա հնարավոր է: Եւ պատասխանը կայանում է նրանում, որ ճանապարհը փակ է»,- «Ալ-Մասր ալ-Յոում» թերթին տված հարցազրույցում հայտնել է նա:

Եգիպտոսի օրենքների համաձայն, նախագահի պաշտոնի թեկնածուն պետք է ներկայացնի Եգիպտոսի քաղաքական կուսակցություններից մեկը: «Ես չեմ կարող որեւէ կուսակցություն մտնել զուտ ընտրություններին մասնակցելու համար,- ասել է Ամր Մուսան:- Դա հակասում է իմ սկզբունքներին, եւ ես գտնում եմ, որ դա ակնհայտ քաղաքական օպորտունիզմ կլիներ»:

45-ամյա Ամր Մուսան, ինչպես ենթադրում են, փորձելու է նախագահի պաշտոնում փոխարինել իր հորը` Հոսնի Մուբարակին, որը Եգիպտոսում իշխում է 1981-ից: