24 դեկտեմբերի 2009 - 13:46 AMT
Կարեն Շախնազարովը կտրականապես դեմ է սեւ-սպիտակ ֆիլմերի գունավորմանը
«Դասական սեւ-սպիտակ ֆիլմերը, ինչպիսին է, օրինակ, Կալատոզովի «Թռչում են կռունկները» ֆիլմը, պետք է սեւ-սպիտակ մնան: Մենք իրավունք չունենք գունավորել ֆիլմերը, որոնք որպես սեւ-սպիտակ էին մտածված»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Կարեն Շախնազարովը: Նա ընդգծել է, որ այդ գաղափարին դեմ է նաեւ ֆիլմի օպերատոր Սերգեյ Ուրուսեւսկու դուստրը, որը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել իրեն աջակցության համար:

Միեւնույն ժամանակ ռեժիսորը նշել է, որ նա առարկություններ չունի «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի գունավորված տարբերակի վերաբերյալ: