24 դեկտեմբերի 2009 - 13:54 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցների միջեւ շահագրգիր խոսակցություն է տեղի ունեցել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների մասին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո:

Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է Պիտեր Սեմնեբիին քննարկվող հարցերի շուրջ ՀԱՊԿ դիրքորոշման վերաբերյալ, ներկայացրել է Կովկասում իրավիճակի կայունացման հեռանկարների տեսլականը: Շվեդացի դիվանագետը պատմել է այդ ուղղությամբ ԵՄ գործունեության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում նախագծերի իրականացման մասին:
Կողմերը նշել են, որ կարծքիների փոխանակումը շատ օգտակար էր եւ պայմանավորվել են շարունակել շփումները նաեւ ապագայում: