24 դեկտեմբերի 2009 - 18:43 AMT
ՀԿԵՈւ-ն հայտարարում է ամանորյա զեղչերի մասին
Ամանորյա տոների կապակցությամբ ՀԿԵՈւ-ն Հայաստանի տարածքով երթեւեկող էլեկտրագնացքների տոմսերի համար 22 % զեղչ է հայտարարում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Զեղչերը կգործեն 2009 թ-ի դեկտեմբերի 30-ց մինչեւ 2010 թ-ի հունվարի 10-ը:

«Տեսանելի զեղչերը կնպաստի քաղաքացիների մերձեցմանը ամանորյա տոներին ժամանակ եւ կնպաստի երկաթուղային տրանսպորտի պահանջարկի ավելացմանը», - ասել է ՀԿԵՈւ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Գալեչյանը: