25 դեկտեմբերի 2009 - 11:45 AMT
Աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը
Այսօր կաթոլիկները, բողոքականներն ու ուղղափառների մի մասը տոնում են Սուրբ Ծնունդը:
Ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը ծնվել է կայսր Օգոստոսի կառավարման ժամանակ հուդայական Բեթղեհեմ քաղաքում նազովրեցի ատաղձագործ Հովսեփի եւ նրա կնոջ Մարիամի ընտանիքում, որոնք Բեթղեհեմ էին ժամանել մարդահամարին մասնակցելու նպատակով:

Իջեւանատանը տեղ չլինելու պատճառով, ընտանիքը ստիպված էր գիշերել քարանձավում, որն օգտագործվում էր որպես գոմ անասուններին ապաստանելու համար:

Երբ ծնվեց Քրիստոսը, քարանձավի վրա աստղ ծագեց, ինչից այդ իրադարձություն մասին իմացան երեք մոգերը:
Ծնված մանուկին առաջինները երկրպագելու եկան հովիվները, որոնց այդ իրադարձության մասին ավետել էր հրեշտակը, հետո` մոգերը: Նրանք նվերենր բերեցին Քրիստոսին` ոսկի, խունկ:

Իմանալով Հիսուսի ծննդյան մասին, թագավորը հրամայեց սպանել մինչեւ 2 տարեկան 24 հազար մանուկների, սակայն Հիսուսը ողջ մնաց, քանի որ Հովսեփի ընտանիքը, ենթարկվելով Աստծո կամքին, փախավ Եգիպտոս:
Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու մասին որոշումն ընդունվել է Եդեսսիայի եկեղեցական ժողովում 431 թվականին: