25 դեկտեմբերի 2009 - 14:10 AMT
Պատրիարք Բարդուղոմեոս. Թուրքիայում ես ինձ «կարծես խաչված եմ» զգում
Տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսի այն արտահայտությունը, թե Թուրքիայում նա իրեն «խաչված է զգում», վկայում է խնդիրների առկայության առնչությամբ ափսոսանքի եւ մտահոգության մասին եւ չեն մատնանշում, թե ինչ-որ ճնշում կա կառավարության կողմից պատրիարքարանի եւ հույն փոքրամասնության վրա»,-ասվում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի մեկնաբանության մեջ:

Ինչպես գրում է թուրքական Dunya թերթը, հայտարարությունն արվել է այն բուռն արձագանքի կապակցությամբ, որը ստացան պատրիարքի ամերիկյան հեռուստաեթերում արտասանած խոսքերը տարեբր պետական գործիչների եւ ԶԼՄ-ների կողմից:

Պատրիարքարանն ընդգծում է, որ նման կայուն բառակապակցություններ կան բոլոր լեզուներում, եւ երբեմն դրանք օգտագործվում են նաեւ Թուրքիայի պետական գործիչների կողմից: