25 դեկտեմբերի 2009 - 15:13 AMT
Արմեն Ռուստամյանը Ֆիլիպ Գորդոնին է ներկայացրել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներին եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին է ներկայացրել ՀՅԴ եւ Հայաստանի մի շարք այլ կուսակցությունների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Ամերիկա իմ այցի հիմնական նպատակն է ներկայացնել ՀՅԴ մոտեցումները հայ-թուրքական մերձեցման այս գործընթացի վերաբերյալ, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից: Ես հիշեցրի ամերիկյան կողմին այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Ա.Ռուստամյանը Ֆ.Գորդոնի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ հայ-թուրքական գործընթացը չի համապատասխանեցվում այդ սկզբունքներին եւ, որ ընընդունելի է պայմանավորել այդ գործընթացը ղարաբաղյան կարգավորմամբ:

«Հանդիպումների ընթացքւմ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Կայդենաուն ինքն է նշել, որ եթե հայ-թուրքական գործընթացը պայմանավորված լիներ ղարաբաղյան կարգավորմամբ, ապա ինչի համար է ողջ այս գործընթացը»,-ասել է Արմեն Ռուստամյանը: