25 դեկտեմբերի 2009 - 15:23 AMT
Հայկ Բաբուխանյան. 2009 թ-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողակ էր
2009 թ-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավականին հաջողակ էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միության» առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերով, առաջ երկիրը իրենից առանձնապես հետաքրքրություն չեր ներկայացնում համաշխարհային հանրության համար, սակայն այս տարի նա հանդես եկավ քաղաքական խոշոր խաղացողի դերում:

Բաբուխանյանը նաեւ բարձր է գնահատել ՀՀ նախագահի գործունությունը, մասնավորապես առանձնացնելով համահայկական շրջագայությունը: Նրա կարծիքով, այդ նախաձեռնությամբ նախագահը ցույց վեց, որ նա ոչ միայն ՀՀ նախագահն է, այլ նաեւ ողջ հայության նախագահն է:

Ընդ որում նա նշել է, որ անցնող տարվա միակ թերությունն էր ՀՀ վարչապետի գործունեությունը: «Իր արտաքին քաղաքականությանը վերաբերվող հայտարարություններով Տիգրան Սարգսյանը դիսոնանսի մեջ է մտնում նախագահի հետ», - ընդգծել է նա: