25 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT
Հարկային բեռի թեթեւացումը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների համար թույլ տվեց բարձրացնել նրանց դիմադրողականությունը 2009 թվականին
Հարկային բեռի թեթեւացումը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների համար թույլ տվեց բարձրացնել նրանց դիմադրողականությունը 2009 թվականին, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«32000 սուբյեկտ օգտվեց 2009 թ. ընթացքում ավելացված արժեքի հարկի արտոնությունից: 3 մլն դրամից հարկման շեմը բարձրացրեցինք 58 մլն դրամի, որի արդյունքում 32000 սուբյեկտ մոտավորապես 24 մլրդ դրամի չափով հարկեր չի վճարել: Հասկանալի է, որ այս միջոցառումը հնարավորություն տվեց նաեւ մեր փոքր բիզնեսի հազարավոր ձեռնարկություններին ուժեղացնել իրենց դիմադրողականությունը ճգնաժամի բացասական հետեւանքների նկատմամբ»,-ասել է նա:

2009 թվականի ընթացքում 20 մլրդ դրամից ավելի գերավճարներ վերադարձվել է մասնավոր հատվածին, ինչը, բնականաբար, նրանց ֆինանսական վիճակը բարելավել է: