25 դեկտեմբերի 2009 - 17:19 AMT
ՀՅԴ-ն իրական այլընտրանք է դարձել իշխանություններին ու ՀԱԿ-ին
ՀՅԴ-ն, լինելով ընդդիմական ուժ, այլընտրանք է դարձել Հայաստանի իշխանություններին ու Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«2009-ին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, քանի որ վերջինս շեղվեց նախկին արտաքին քաղաքական վեկտորից: Մենք հայտարարեցինք, որ այլընտրանքային քաղաքական ուժ կդառնանք, եւ կատարեցինք մեր խոստումը: Մենք Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ բեւեռ ենք դարձել: Բացի դրանից, ժողովրդավարության ու ազգային խնդիրները հաջորդ տարի կմնան կուսակցության ուշադրության կենտրոնում:

Խոսելով առաջիկ քայլերի մասին` Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ հունվարի 11-ին ծրագրված ՀՅԴ-ի ցույցն ու երթն ուժի մեջ են մնում: