25 դեկտեմբերի 2009 - 18:53 AMT
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ վիզային կարգը չի վերացվի
Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել են, որ երկու երկրների միջեւ վիզային կարգը չի վերացվի: Փաստաթուղթը չի ստորագրվել միայն տեխնիկական պատճառներով: Անկարայում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները: Թեեւ Ադրբեջանն ու Թուրքիան վիզային կարգը վերացնելու մասին համաձայնության չեն եկել, սակայն երկու երկրների ԱԳ նախարարները նշել են, որ այդ մասին բանակցությունները շարունակվելու են, հաղորդում է Bakililar.AZ-ը: