25 դեկտեմբերի 2009 - 20:17 AMT
Հայաստանի օմբուդսմենին անհագստացնում են լրատվամիջոցների մասին օրենքում կատարված որոշ շտկումները
«Ես անհանգստացած եմ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու մասին օրինագծով, որով վարկաբեկելու կամ զրպարտության մեղադրանքով նախատեսվում է լրագրողին կամ լրատվամիջոցը վարչական պատասխանատվության ենթարկել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Հարությունյանը նկատեց, որ ինքը կողմից դեմ չէ նման օրենքի ընդունմանը, քանի որ շատ ԶԼՄ-ներ պատվերներ են կատարում եւ զրպարտություն տարածում: «Բայց մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի իրավակիրառության փորձը, այդ օրենքը կարող է միակողմանի կարգով աշխատել, այսինքն, ընդդիմական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու միջոց դառնալ»,- նկատեց Օմբուդսմենը:

Կառավարող կոալիցիայի պատգամավորների կողմից նախաձեռնված «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու մասին օրինագծով նախատեսվում է վարկաբեկելու կամ զրպարտության մեղադրանքով մի քանի միլիոն դրամի չափով տուգանել լրատվամիջոցին կամ լրագրողին: