26 դեկտեմբերի 2009 - 14:14 AMT
Թեհրանում ընդդիմությունը բախվել է ոստիկանության հետ
Ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել Թեհրանի հարավային շրջաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով «Ռոյթեր» գործակալության վրա:
«Մարդկանց մի մեծ խմբի եւ անվտանգության ուժերի ստորաբաժանումների միջեւ բախումներ են տեղի ունեցել բողոքի երթի ժամանակ»,-մեջբերում է գործակալությունը իրանական Jaras կայքէջում հրապարակված հաղորդագրությունը:

Ասվում է, որ բախումները տեղի են ունեցել տարբեր վայրերում:

Հնարավոր զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի ասվում: Միջադեպի մանրամասները դեռեւս չի հաջողվել պարզաբանել անկախ աղբյուրներից, քանի որ օտարերկրյա մամուլին արգելված է ուղիղ ռեպորտաժներ վարել Իրանում բողոքի ակցիաների մասին: