26 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
Ռոման Ամոյան. 2010-ին ցանկանում եմ նվաճել այն տիտղոսները, որոնք չկարողացա նվաճել 2009-ին
Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու 2009թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիկ Ռոման Ամոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2009 թվականն ընդհանուր առմամբ հաջող է համարում: «Ցավոք, ես վատ ելույթ ունեցա Եվրոպայի առաջնության ժամանակ, քանի որ շատ հոգնած էի: Մինչ այդ ես ելույթ էի ունեցել Աշխարհի գավաթում եւ Տախտայում կայացա միջազգային առաջնության ժամանակ: Գավաթում մենք թիմով երկրորդ տեղ զբաղեցրինք, իսկ առաջնությունում ես հաղթեցի»,- ասաց Ամոյանը:

Հոկտեմբերին Դանիայում կայացած աշխարհի առաջնությունում Ամոյանը Հայաստանի հավաքականի միակ մրցանակակիրը դարձավ: Նա պարտվեց միայն եզրափակչում ու արծաթե մեդալ նվաճեց: «Ես վրդովված էի, քանի որ եզրափակչում պարտվելը, երբ քեզ ոսկե մեդալից ընդամենը մի քայլ է բաժանում, շատ ծանր է,- ասաց Ամոյանը:- Բայց ես ուրախ է, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում իր ելույթները մեդալներով ավարտեց»:

2010-ին Ամոյանը ցանկանում է նվաճել այն տիտղոսները, որոնք նրան հաջողվեց նվաճել 2009-ին: