27 դեկտեմբերի 2009 - 16:21 AMT
Վաշինգտոնում բացվել է ամերիկա-թուրքական հեռուստաալիք
Վաշինգտոնում բացվել է ամերիկա-թուրքական հեռուստաալիք: «Ամերիկա-թուրքական հեռուստաալիքը» (TATV) կհեռարձակվի ԱՄՆ-ում:
TATV-ի ստեղծողները հիմնական ուշադրությունը դարձնելու են Հայոց ցեղասպանության, Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդրներին: TATV-ն թուրքական եւ անգլերեն լեզուներով կպատրաստի նաեւ պատմության, մշակույթի եւ սոցիալական ոլորտին վերաբերվող հաղորդումներ:
Հեռուստաալիքի անձնակազմը հիմնականում աշխատում է կամավորական սկզբունքներով: Նրանց խոսքերով, հեռուստաալիքը ունի 2 լսարան` թուրքերը եւ ամերիկացիները: TATV-ն մտադիր է ընդլայնել թեմատիկական հաղորդումները, հաղորդում է ԱՊԱ-ն: