27 դեկտեմբերի 2009 - 16:37 AMT
Թուրքիայում ձեռբակալցված են զինվորականներ, որոնք պատրաստում էին հեղաշրջում
Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Արինջի նկատմամբ մահափորձ պատրաստելու կասկածանքով ձեռբակալված են 8 թուրք զինվորիական, հաղորդում է BBC-ն:

Նրանք հարցաքննվել են դատախազի կողմից եւ ուղարկվել են բանակի գլխավոր շտաբ:

2009 թ-ի սկզբին, Թուրքիայում գործընթաց է սկսվել մի խումբ անձանց նկատմամբ, որին անդամակցում են պաշտոնաթող գեներալներ, լրագրողներ եւ գիտնականներ: Նրանց մեղադրում են «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ստեղծման եւ ղեկավարելու մեջ, որըպետական հեղաշրջում էր պատրաստում: